Էրդողանը բացատրել է, թե ինչու է Կիևում իր ողջույնի խոսքում օգտագործել «Փառք Ուկրաինային» արտահայտությունը

23:51 • 04.02.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է «Փառք Ուկրաինային» արտահայտությունը կիրառելու պատճառը, որով Կիև ժամանելուն պես ողջունել է իրեն դիմավորող պատվո պահակախմբին:

«Դա պաշտոնական ողջույն է Ուկրաինայում: Մի՞թե Ուկրաինան ազատ երկիր չէ: Յուրաքանչյուր նախագահ, պաշտոնական այցով Ուկրաինա ժամանելիս, կիրառում է այդ ողջույնի խոսքը: Ինչպես նրանք, ովքեր ժամանում են մեզ մոտ, ասում են Merhaba Asker! («Ողջույն, զինվորներ»)»,- Корреспондент-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նման խոսքով ուկրաինացիներին Էրդողանը ողջունել է նախօրեին կատարած պաշտոնական այցի ժամանակ: