Սեբաստիայի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում մասամբ այրվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա. հրդեհը մարվել է տեղի ուժերով

10:20 • 05.02.20

Փետրվարի 4-ին, ժամը 23։12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում, որը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հմայակ Մ., ծնված 1988թ.) շարժիչի հատվածը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: