Ավտովթար Կոտայքի մարզում. 45-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Ռոստոմ Խ-ն իր վարած Mercedes մակնիշի 11 ՕԼ 311 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Վթարի հետևանքով վարորդ Ռոստոմ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:










