Կապան քաղաքում ամբողջությամբ այրվել է զրուցարան-տաղավար
Փետրվարի 4-ին, ժամը 16:25-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղաբերդ թաղամասում այրվում է փայտյա զրուցարան-տաղավար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:46-ին: Տաղավարն (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:










