Ռուսաստանում 33-ամյա կինը 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել

04:52 • 05.02.20

ՌԴ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևսկի շրջանի Մալայա Դուբնա գյուղի 33-ամյա բնակչուհին 11-րդ անգամ մայրացել է: Կինը ծննդաբերել է Օրեխովո-Զուևսկի շրջանի ծննդատանը, որտեղ լույս աշխարհ են եկել նրա նախորդ 10 երեխաները: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների: Ծնվել է աղջիկ երեխա` 3070 գրամ քաշով և 51 սմ հասակով: Մայրն իրեն լավ է զգում և պատրաստվում է տուն վերադառնալ, որտեղ նորածնին անհամբեր սպասում են 5 քույրերն ու 5 եղբայրները, ինչպես նաև երեխաների հայրը: Նշվում է, որ ընտանիքի ամենամեծ երեխան 13 տարեկան է: