Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ Ստամբուլի օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո երեք մասի բաժանված ինքնաթիռից

23:22 • 05.02.20

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում կոշտ վայրէջք կատարելուց հետո Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի տուժած ուղևորների թիվը կազմում է 52:

Տրանսպորտի նախարար Մեհմեթ Թուրհանն ավելի վաղ հայտնել է 21 մարդու հոսպիտալացման մասին: Այնուհետև նա տեղեկացրել է, որ տուժածների թիվը կազմում է 52 ուղևոր: Ընդհանուր առմամբ, օդանավում 177 մարդ է եղել՝ 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

BBC News-ի փոխանցմամբ՝ օդանավը վայրէջք է կատարել ուժեղ անձրևի ժամանակ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից, որում երևում է, թե ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ երեք մասի բաժանված օդանավից:

Նշվում է, որ վիրավորների թվում են երկու օդաչուները, որոնցից մեկն ազգությամբ թուրք է, մյուսը՝ հարավկորեացի: