Ինքնասպանության փորձն օգնել է Շոտլանդիայի բնակչին հայտնաբերել մահացու հիվանդությունը, բուժել այն և նոր կյանք սկսել (լուսանկարներ)
Ինքնակամ կյանքից հեռանալու փորձն օգնել է Շոտլանդիայի բնակչին հայտնաբերել մահացու հիվանդությունը, բուժել այն և նոր կյանք սկսել: Այս մասին գրում է Mirror պարբերականը:
Շոտլանդիայի բնակիչ Ռոբերտ Ալենը տևական ժամանակ մշտական հոգնածություն է զգացել: Նրա մոտ ընկճախտ էր սկսվել, նա չէր կարողանում ժամանակ տրամադրել փոքրիկ որդուն, չէր կարողանում շփվել կնոջ հետ և տառապում էր այդ պատճառով:
38-ամյա Ալենը որոշել է ինքնասպանություն գործել, բայց կինը հասցրել է փրկել նրան: Կինը պնդել է, որ ամուսինը բուժզննում անցնի, և նրան հիվանդանոց է տարել:
Այնտեղ անալիզներից հետո նրա մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ` վաղ շրջանում: Բժիշկները բացատրել են, որ հենց քաղցկեղն է եղել Ալենի հոգնածության և ընկճախտի պատճառը:
Տղամարդուն վիրահատել են և հեռացրել ուռուցքը, ինչից հետո շոտլանդացին իրեն լավ է զգացել:
Ալենը նշել է, որ իր հոգեբանական ընկճվածությունը շատ ավելի վտանգավոր էր, քան քաղցկեղը, իսկ քաղցկեղը նա համարում է իր կյանքում պատահած ամենալավ բաներից մեկը, որովհետև այն հնարավորություն տվեց իրեն նոր կյանք սկսել և նվիրել այն ընտանիքին:












