Տրդատ քահանա Օհանյանը ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում

11:58 • 06.02.20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը,  ազատվելով Վեհարանի Ընդհանուր բաժնում, ինչպես նաև Արագածոտնի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: