Եվս մեկ ապացույց, որ ամեն ինչ լավ է լինելու․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Կառավարության մոտով անցնող փոքրիկը վազելով մոտենում շենքից դուրս եկող վարչապետին։
Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:
Դուրս եկա կառավարության հիմնական մուտքից ու այս անծանոթ փոքրիկը իր պահվածով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու:
Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ էժան PR, բայց տեղեկանալով, որ Պետական պահպանության ծառայության տեսախցիկները ֆիքսել են այս կադրերը, ցանկացա տեղադրել այստեղ, որպես իմ կյանքում տեղի ունեցած մի շատ մեծ եւ թանկարժեք իրադարձություն»:










