«Մենք լավն էինք սպասում հեղափոխությունից, բայց քանի գնում, վստահությունը կորցնում ենք»․ Առատաշեն գյուղի բնակիչները համայնքների խոշորացման դեմ բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)
12։45
Առատաշեն գյուղի բնակիչները նշեցին, որ ավարտում են բողոքի ակցիան։ Բնակիչներից մեկը նշեց, որ ցանկանում են այսպիսով իրենց բողոքի ձայնը հասցնել պատկան մարմիններին․ «Մենք լավն էինք սպասում հեղափոխությունից, բայց քանի գնում, վստահությունը կորցնում ենք»։
12։00
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում համայնքների խոշորացման ոորոշման դեմ։










