Ռուսաստանում բարձր արագությամբ ընթացող Toyota-ն «ցատկել» է հետիոտների խմբի վրա (տեսանյութ)

12:21 • 06.02.20

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Զաելցովսկիյ շրջանում Toyota մակնիշի ավտոմեքենան մխրճվում ուղևորների խմբի մեջ, հայտնում է «АСТ-54»-ը «ВКонтакте» սոցիալական կայքում: 

Ավտովթարը տեղի է ունեցել Կարմիր պողոտայում:

Տեսագրության կադրերում երևում է, թե ինչպես է բարձր արագությամբ ընթացող սպիտակ ավտոմեքենան «ցատկում» անվտանգության գոտու վրայով և մխրճվում կանաչ լուսակրի տակով անցնող հետիոտների խմբի մեջ: Ենթադրաբար, անցորդներից մեկը հայտնվել է մեքենայի անիվների տակ:

Նշվում է, որ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել երկու հետիոտնի: Տեսուչները պարզում են վթարի հանգամանքները:

Տեսանյութը` այստեղ: