Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դիվանագետները Չավուշօղլուին շնորհավորել են ծննդյան առթիվ` կատարելով Happy Birthday to You երգը (տեսանյութ)
Թուրքիայում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ խոսք են վերցրել, որպեսզի շնորհավորեն թուրք նախարարին ծննդյան առթիվ, և սկսել են միասին երգել Happy Birthday to You երգը: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են դիվանագետները ոտքի կանգնում, երգում, ապա հանձնում իրենց նվերը:
Մշտական ներկայացուցիչները խնդրել են նախարարին իրենց ներկայությամբ բացել նվերը` պարզաբանելով, որ այն «բարգավաճման օսմանյան խորհրդանիշով» զարդարանք է:
Փետրվարի 5-ին Չավուշօղլուն դարձել է 52 տարեկան:
Տեսանյութը` այստեղ:










