27-ամյա չինացի բժիշկը 10 օր շուրջօրյա աշխատելուց հետո մահացել է գերծանրաբեռնվածությունից. Daily Mail (լուսանկարներ)

15:24 • 06.02.20

Չինաստանի Հունան նահանգի բժիշկներից մեկը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին 10 օր անընդմեջ ավտոճանապարհներին ստուգել է վարորդների և ուղևորների ինքնազգացողությունը, ինչի հետևանքով գերծանրաբեռնվածությունից նրա սիրտը կանգ է առել, և 27-ամյա բժիշկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

27-ամյա Սոն Յինժին աշխատում էր Հունան նահանգի կլինիկաներից մեկում, այդ նահանգը սահմանակից է համաճարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգին: Յինժինի պարտականությունների մեջ էր մտնում ավտոճանապարհներին վարորդների և ուղևորների առողջության ստուգումը, ինչով երիտասարդ բժիշկը շուրջօրյա զբաղվել է` սկսած հունվարի 25-ից:

Փետրվարի 3-ի առավոտյան նա վերադարձել է հանրակացարան և մահացել: Նրա 29-ամյա քույրը գտնվում է Ուհան քաղաքում, որը կարանտինի պատճառով փակ է: Քույրն իրեն մեղադրում է, որ դուրս չի եկել Ուհանից մինչև քաղաքի փակվելը և չի կարողացել օգնել եղբորը:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը դարձել է 563 մարդու մահվան պատճառ, ներկայում կա 28 018 վարակակիր:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

 

Pictures released by local authorities and state media show Song Yingjie donning goggles and a hazmat suit while working on a motorway in Hunan Province, which borders coronavirus epicentre HubeiHe died of a sudden cardiac arrest on Monday after a long shift

 

The handout picture shows the 27-year-old medical worker with his colleagues, all donning hazmat suits. He was in charge of giving temperature checks to drivers and passengers