Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը անցել է 500-ը. կա ավելի քան 24 հազար վարակակիր

06:39 • 06.02.20

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 562 վարակակիր բնակիչ: Այս մասին հաղորդում է news.163 պորտալը՝ հղում տալով շրջանային իշխանություններին:

Հայտնի է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով վարակման դեպքեն են գրանցվել 24.3 հազար մարդու մոտ: 

Վարակվածների թիվը ներկայացված է ըստ փետրվարի 5-ի առավոտվա դրությամբ եղած տվյալների:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքը: Սա առաջինն է Վիսկոնսին նահանգում: Այս մասին հայտնում է նահանգի առողջապահության նախարարությունը:

«Վիսկոնսինում փետրվարի 5-ին հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսով վարակման դեպք»,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, այս նահանգում ստուգվել է 10 մարդ, նրանցից 7-ի մոտ վարակման բացասական արդյունք է եղել, 1-ը՝ դրական, ևս 2-ը դեռևս բուժզննում են անցնում: