Ինդոնեզիայում պարգևավճար են խոստացել 4 մետրանոց կոկորդիլոսի պարանոցից անվադողը հանելու համար

05:41 • 06.02.20

Ինդոնեզիայի իշխանությունները դրամական պարգև են խոստանում նրան, ում կհաջողվի մոտոցիկլետի անվադողը դուրս բերել մոտ 14 մետր երկարություն ունեցող կոկորդիլոսի պարանոցից:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, տեղի աղբյուրների տվյալներով՝ հասուն կոկորդիլոսին անվադողով նկատել են 2016 թվականից, սակայն Կենտրոնական Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Պալուի իշխանությունները մտավախություն ունեն, որ անվադողը կարող է խեղդել կենդանուն: Կոկորդիլոսին ազատելու համար նրանք դիմել են հանրության օգնությանը:

2018-ին կենդանիների գծով մասնագետներից մեկը փորձել է հանել անվադողը, ավելի ուշ նման փորձ են արել բնապահպանական գրասենյակի աշխատակիցները՝ 4 մետրանոց կենդանուն հրապուրելով ուտելիքի միջոցով, սակայն ապարդյուն: Երկու փորձերն էլ անհաջող են եղել:

Իշխանությունները ստիպված դիմում են նահանգի խիզախ բնակիչներին՝ հուսալով, որ որևիցե մեկը կկարողանա կատարել բարդ առաջադրանքը պարգևավճարի դիմաց: Բացի այդ, սովորական մարդկանց հորդորում են մոտ չգնալ կոկորդիլոսի բնակմիջավայրին: 

Տեղի լրատվամիջոցների կարծիքով՝ կոկորդիլոդը կարող է Սիամական ցեղատեսակի ներկայացուցիչ լինել, որը հատուկ է հարավարևելյան Ասիային: Այդ տեսակը ներկայում վտանգված է. վայրի բնության մեջ մոտ 1000 կոկորդիլոս է բնակվում: