Մոսկվայում 11-ամյա աղջիկն ինքնագլորով հարվածել է վերելակում իր նկատմամբ սեռական ոտնձգության փորձ արած ոստիկանին և փախել
Մոսկվայում 11-ամյա աշակերտուհին վերելակում ինքնագլորով ծեծել է իր վրա հարձակված մանկապիղծ ոստիկանին և կարողացել է փախչել, հայտնում է Lenta.ru կայքը:
Կայքի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող շենքերից մեկում: Աղջիկը զբոսանքից հետո տուն է վերադարձել և վերելակ մտել անծանոթ տղամարդու հետ, որտեղ վերջինս հանել է վարտիքն ու սեռական ոտնձգության փորձ արել աշակերտուհու նկատմամբ:
Աղջիկը չի կորցրել իրեն և ինքնագլորով հարվածել է տղամարդուն, որն էլ այդ անսպասելի իրավիճակից հետ է քաշվել և հայտնվել վերելակից դուրս: Աղջիկը սեղմել է դռների փակման կոճակն ու, իր հարկ բարձրանալով, մորը պատմել կատարվածի մասին, որն էլ իր հերթին ոստիկանություն է զանգահարել:
Մանկապիղծին հայտնաբերել են տեսահսկման համակարգի տեսախցիկների ձայնագրությունների շնորհիվ: Հայտնի է դարձել, որ նա ծառայում է ՆԳՆ մերձմոսկովյան վարչության զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման գնդում և այդ օրը վերադառնալիս է եղել Նովայա Իպատովկա փողոցում գտնվող գերատեսչության հիվանդանոցից: Աշխատակիցը ստուգումներ է անցել, այցելել հոգեբույժի: Բժիշկները նրան լիովին առողջ և ծառայությանը պիտանի են ճանաչել:
Դեպքից հետո ոստիկանին ազատել են աշխատանքից, նրա նկատմամբ սեռական բնույթի գործողությունների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Դատարանը վերջինիս դատապարտել է 6 տարվա ազատազրկման:










