Երիտասարդ իտալուհու բերանի խոռոչում թարթիչանման մազեր են աճել (լուսանկարներ)
Իտալիայի 25-ամյա բնակչուհու մոտ հայտնաբերվել է մազակալման հազվադեպ տեսակ, որից նախքան այս աշխարհում գրանցվել էր միայն հինգ դեպք, գրում է oooojournal.net կայքը:
Մազերն աճել են երիտասարդ աղջկա բերանի խոռոչում՝ լնդերին, ինչը չափազանց հազվադեպ երևույթ է: Նախկինում արձանագրված հինգ դեպքերի պարագայում եղել է ընդամենը մեկ մազի աճ:
Աղբյուրը մանրամասնում է, որ իտալուհին այս խնդրով բժիշկներին առաջին անգամ դիմել էր վեց տարի առաջ: Այն ժամանակ նրա մոտ ախտորոշվել էր ձվարանների պոլիկիստոզ, ինչպես նաև տեստոստերոն հորմոնի շատ բարձր մակարդակ: Հորմոնային բուժում ստանալուց հետո թարթիչանման մազերի աճը դադարել էր:
Այնուհանդերձ, որոշ ժամանակ անց խնդիրը կրկին առաջացել է: Բժիշկները մազերը հեռացնելուց հետո նրա լնդից վերցված նմուշը հյուսվածքաբանական անալիզի են ենթարկել:
Նշվում է, որ բժիշկներին առայժմ չի հաջողվել պարզել բերանի խոռոչում մազերի աճի պատճառը:












