Թաիլանդում միաչքանի շուն է լույս աշխարհ եկել (տեսանյութ)

06:20 • 06.02.20

Թաիլանդի գյուղերից մեկում բնակվող Ֆումմաման ընտանիքին պատկանող շունը հավադեպ գենետիկ խանգարմամբ ձագ է լույս աշխարհ բերել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, փետրվարի 2-ին լույս աշխար եկած շան ձագը ծնվել է մեկ աչքով: Տերերը միանգամից չեն նկատել նորածին կենդանիներից մեկի մոտ առկա անոմալությունը: Որոշ ժամանակ անց նոր նկատել են, որ կենդանին միայն մի աչք ունի՝ ճատային հատվածի միջնամասում:

Տերերը մտավախություն ունեին կենդանու առողջության համար, սակայն շուտով պարզ է դարձել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Արդյոք տեսնում է շունը թե ոչ, պարզ կդառնա մի քանի ամսից:  

Նշվում է, որ տեղի բնակիչներից շատերը, իմանալով արտասովոր կենդանու մասին, խնդրել են իրենց տալ շան ձագին, որին հաջողության նշան են համարում: