Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

07:51 • 06.02.20

Սիրիայի Սարաքեպ գյուղում սիրիական բանակի մղած մարտերի ընթացքում հայ զինծառայող է զոհվել։

Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։

Զոհված զինծառայողը 1988 թվականին ծնված Ժան Գաթանճյանն է։

Նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի հայ կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցուց։