ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Սենատի քվեարկությանը՝ թվիթերյան էջում հոլովակ հրապարակելով (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այսօր Սենատում իր իմպիչմենթի գործով տեղի ունեցած քվեարկությանը և թվիթերյան իր էջում կիսվել տեսանյութով: Դրանում Թրամփի թիմի նշանն է 2024, 2028 և հաջորդող թվերով:
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 5, 2020
ԱՄՆ Սենատը քիչ առաջ արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:
Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:
Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմպիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար:










