«Ստամբուլում վթարի ենթարկված ինքնաթիռում նաև Ադրբեջանի քաղաքացի է եղել». Չավուշօղլու

13:51 • 06.02.20

Փետրվարի 6-ին Բաքվում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին Ստամբուլում վթարի ենթարկված ինքնաթիռում նաև Ադրբեջանի քաղաքացի է եղել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Մենք մեկ ազգ, երկու պետություն ենք, և այդ մարդուն կհատկացվի անհրաժեշտ ուշադրություն»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իզմիրից Ստամբուլ ժամանած ինքնաթիռը Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բռնկվել: Դեպքի հետևանքով երեք մարդ է մահացել: