Հնդկացիներ, նավթ. հայտնի են դարձել Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները

12:51 • 20.02.20

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ֆրանսիական Premiere թերթի հետ զրույցում պատմել է իր նոր՝ «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմի սյուժեի մանրամասները, որը հիմնված է Դևիդ Գրաննի համանուն գրքի վրա:

«Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1921-1922 թվականներին՝ Օկլահոմայում: Ֆիլմը հիմնականում Օսեյջ հնդկացիական ցեղի մասին է, որոնք ապրում էին մի տարածքում, որը շատ էին սիրում՝ վստահ լինելով, որ սպիտակամորթները հետաքրքրված չեն լինի դրանով: Հետագայում այդ տարածքում նավթ է հայտնաբերվում ու տասը տարվա ընթացքում հնդկացիները դառնում են աշխարհի ամենահարուստ մարդիկ»,- հայտնել է ռեժիսորը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ ավարտվում է, երբ սպիտակամորթները ներխուժում են Օկլահոմա:

Սկորսեզեն խոստովանել է, որ հնդկացիական ցեղի մասին պատմությունն այնպես է տպավորել իրեն, որ անմիջապես որոշել է ֆիլմ նկարահանել։

Ֆիլմում գլխավոր դերերով հանդես կգան Լեոնարդո Դի Կապրիոն և Ռոբերտ դե Նիրոն։ 

Նկարահանումները պլանավորված է սկսել մարտին: Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2021 թվականին։

 

Image result for scorsese dicaprio de niro

Image result for scorsese dicaprio de niro

 

 

Հնդկացիներ, նավթ. հայտնի են դարձել Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները