Մոնա Լիզայի «ճաքերը» պաշտպանում են կտավը շրջակա միջավայրի ազդեցությունից. գիտնականներ

15:45 • 20.02.20

Եվրոպացի և ամերիկացի քիմիկոսները պարզել են, որ իտալացի վարպետների շատ նկարներ կարողացել են մինչ այսօր պահպանվել՝ դրանց վրա առկա «ճաքեր» հիշեցնող նախշերի շնորհիվ: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Heritage Science ամսագրում:

«Մենք պարզել ենք, թե ինչու են կրակելյուրով պատված նկարները կայուն կերպով պահպանվում՝ նույնիսկ ոչ իդեալական պայմաններում: Մենք հուսով ենք, որ այս բացահայտումը կօգնի ստեղծել օդափոխման ավելի էժան համակարգեր պատկերասրահների և թանգարանների հին շենքերում, որտեղ նման հնարավորությունները սահմանափակ են»,- ասել է հետազոտության մասնակից քիմիկոսներից մեկը, որի խոսքը մեջբերում է հանդեսի մամուլի ծառայությունը:

Վերջին տարիներին քիմիա, ֆիզիկա և այլ ճշգրիտ գիտությունները շարունակում են «թափանցել» արվեստի մեջ, որը թույլ է տալիս արտեֆակտների և արվեստի հուշարձանների ներսում տեսնել այն, ինչը ժամանակի ընթացքում կարող է մոռացվել:

Image result for mona lisa

Image result for mona lisa

 

Մոնա Լիզայի «ճաքերը» պաշտպանում են կտավը շրջակա միջավայրի ազդեցությունից. գիտնականներ