77-ամյա Հարիսոն Ֆորդը բացահայտել է հաջող ամուսնության գաղտնիքը

17:29 • 23.02.20

Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը և դերասանուհի Քալիսթա Ֆլոքհարթը, որն առավել հայտնի է հեռուստատեսային դերերով, հունիսին կնշեն իրենց ամուսնության 10-րդ տարեդարձը:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, հայտնի դերասանը երկրպագուների հետ կիսվել է երկարատև ամուսնության հիմնական գաղտնիքներով: 77-ամյա Ֆորդն ու 55-ամյա Ֆլոքհարթը միասին են արդեն 18 տարի: 

Խոսելով իր 50-ամյա կարիերայի և ընտանեկան կյանքի մասին՝ Ֆորդը բացահայտել է այն մեծագույն դասերը, որոնք ստացել է իրենց միության ընթացքում:

«Մի՛ խոսեք, գլխով արե՛ք»,- ասել է «Աստղային պատերազմների» հերոսը: Վերջինս հավելել է, որ երբ կատարում է տան հարցով իր պարտականությունները, կարող է իր ուզածի պես տնօրինել իր ժամանակն ու անելիքները:

«Երբ տնային գործերս ավարտում եմ և ոչինչ չեմ ունենում անելու, եղանակն էլ լավն է լինում, ես գնում եմ թռչելու կամ զբոսնելու մոտակա անտառում կամ վերցնում եմ հեծանիվս և բարձրանում լեռնալանջով:

Ֆլոքհարթն իր հերթին, ավելի վաղ, խոստովանել էր, որ իրենք ամուսնու հետ շատ են ծիծաղում, և «հումորն ամեն ինչ է իր համար»:

77-ամյա Հարիսոն Ֆորդը բացահայտել է հաջող ամուսնության գաղտնիքը