Bon Jovi-ի նոր ալբոմը նվիրված է «կյանքի, սիրո և կորստյան» թեմային. խումբն իր երկար սպասված ալբոմից մանրամասներ է հաղորդել

14:20 • 24.02.20

Ամերիկյան Bon Jovi ռոք խմբի նոր ալբոմը նվիրված է «կյանքի, սիրո և կորստյան» թեմային, գրում է MSN-ն:

Ամերիկյան ռոք խումբն այժմ պատրաստվում է թողարկել իր հաջորդ ալբոմը՝ Bon Jovi 2020: Իր առաջիկա ալբոմից խումբը մանրամասնել է ներկայացրել:

Խմբի վոկալիստ Ջոն Բոն Ջովիի խոսքով՝ «այն նվիրված է կյանքին, սիրուն և կորստին»:

Առաջիկա ալբոմը 2016 թվականի This House is Not for Sale ալբոմի երկար սպասված շարունակությունն է:

Համատեղ հայտարարության մեջ խումբը հայտնել է, որ իրենց գործունեությամբ կենտրոնանալու են զենքի վերահսկողության, վետերանների խնդիրների, քաղաքականության, ընտանիքի նշանակության վրա:

Խումբը վերջերս իր առաջիկա ալբոմից թողարկել է Limitless երգը, որն արժանացել է բազմահազարանոց լսարանի բարձր գնահատականին:

Bon Jovi-ն ձևավորվել է 1983 թվականին. անդամներն են՝ վոկալիստ ու անվանակից Ջոն Բոն Ջովին, կիթառահար Ռիչի Սամբորան, Դևիդ Բրայանը և թմբկահար Տիկո Տոռեսը։ 

Խումբը թողարկել է ավելի քան 12 ստուդիական ալբոմ՝ համարվելով բոլոր ժամանակների ամենավաճառվող խմբերից մեկը (ավելի քան 100 մլն օրինակ ամբողջ աշխարհում):

 

Image result for Bon Jovi 2020

Image result for Bon Jovi 2020

Image result for Bon Jovi 2020

Bon Jovi-ի նոր ալբոմը նվիրված է «կյանքի, սիրո և կորստյան» թեմային. խումբն իր երկար սպասված ալբոմից մանրամասներ է հաղորդել