Բեն Աֆլեքը հայտնել է, որ իր նախկին հարսնացու Ջենիֆեր Լոպեսը «Մերկապարուհիները» ֆիլմի համար պետք է «Օսկար»-ի առաջադրվեր (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը The New York Times-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն նախկին կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Գարներից բաժանվելու և դրա համար խորապես զղջալու մասին, այլև գովաբանել է նախկին հարսնացուին՝ ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին՝ «Մերկապարուհիները» ֆիլմում կերտած դերի համար:
«Նա պետք է «Օսկար» մրցանակի առաջադրվեր: Նա անփոխարինելի է: Ես նրա հետ պարբերաբար զրուցում եմ և մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ»,- հայտնել է դերասանը, որի խոսքը Twitter-ում մեջբերել է լրագրող Բրուքս Բարնսը:
Դերասանի խոսքով՝ Ջենիֆերը «Մերկապարուհիները» ֆիլմում «պարզապես արտակարգ է»:
Աֆլեքը Լոպեսի հետ ծանոթացել է 2002 թվականին՝ «Ջիլյի» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Զույգը նշանադրվել էր նույն թվականին և բաժանվել 2004 թվականին:
Թեև «Մերկապարուհիները» ֆիլմում իր դերի համար Լոպեսն «Օսկար»-ի չի առաջադրվել, նա արժանացել է մի շարք մրցանակների և որ ամենակարևորն է՝ հանդիսատեսի համակրանքին:
Վերջերս նա ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի կողմից: Իսկ 2019 թվականի նոյեմբերին Լոպեսն իր աշխատանքի համար առաջադրվել էր Independent Spirit Award կինոմրցանակին։
«Երազանքներն ի կատար են ածվում, բայց դրանց իրականացման համար պետք է աշխատել և երբեք չհանձնվել: Հաջողության բանալին չհանձնվելն է: Ինձ համար հանձնվելն ընտրություն չէ»,- People ամսագրին հայտնել էր Լոպեսը:
«Մերկապարուհիները» ռեժիսոր Լորին Սկաֆարիայի նկարահանած ամերիկյան կատակերգական դրամա է: Ֆիլմը հիմնված է 2015 թվականի New York magazine-ում հրատարակված Ջեսիկա Փրեսլերի «Մերկապարուհիների փոխհատուցումը» հոդվածի վրա:
Ֆիլմում հանդես են գալիս Ջենիֆեր Լոպեսը, Քարդի Բին, Լիլի Ռայնհարթը, այլք:
Ֆիլմը պատմում է մի քանի մերկապարուհիների մասին, որոնք կորցրել են իրենց խնայողությունները 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո:















