Մեգան Ֆոքսը կնկարահանվի «Ավրորա» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում

10:36 • 24.02.20

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը կնկարահանվի «Ավրորա» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում, հաղորդում է Variety-ն:

Մեգան Ֆոքսը, որը հայտնի է «Նինձա կրիաները» և «Տրանսֆորմերներ» ֆիլմերում իր դերակատարումներով, հանդես կգա տիեզերագնացի դերով, որին ուղարկում են տիեզերք՝ Երկրին սպառնացող արևային փոթորիկներն ուսումնասիրելու:

«Գլխավոր հերոսուհին բացահայտում է, որ արևային քամուց առաջացած հարվածային ալիքները փոխում են ժամանակի ընթացքը, ինչը նրան դրդում է իր անցյալի ու ներկայի դեմ հոգեբանական պայքարի»,- ասվում է Arclight կինոընկերության հայտարարության մեջ:

«Ես ուրախ եմ նման տաղանդավոր դերասանուհու հետ աշխատելու կապակցությամբ: Մեգանն իսկապես տաղանդավոր դերասանուհի է և անկասկած կտպավորի իր դերով: Ես ոչ միայն սպասում եմ ֆիլմի նկարահանումներին, այլև այն տեսնելուն»,- հայտնել է Ջորդան Գերտները:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Լազար Բոդրոժան: Սցենարը կգրեն Փիտ Բրիջեսը, Թոբի Գիբսոնը և Սթյուարտ Ուիլիսը։

Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել այս տարվա մայիսին՝ Սերբիայում:

 

She's back: After a hiatus of sorts, Megan Fox set to star in a brand new film, Arclight Film's sci-fi thriller Aurora

Still absolutely stunning: Aside from playing April in the Teenage Mutant Ninja Turtles franchise in 2014 and 2016, Megan has taken a major break from film acting, save for bit parts

Big break: Megan blasted onto the scene in 2007 opposite Shia LaBeouf in the fun sci-fi hit Transformers, which spawned several sequels

She's made time for family: Fox, who is married to Beverly Hills, 90210's Brian Austin Green, shares three children with her husband; seen here in 2014

Back again: The gorgeous pair hit the red carpet together for the first time in five years this past December for a charity gala

 

Մեգան Ֆոքսը կնկարահանվի «Ավրորա» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում