Մոսկվայում կկանգնեցնեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը

13:32 • 27.02.20

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հայտնել է խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի պատվին հուշարձան տեղադրելու ծրագրերի մասին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հուշարձանի տեղադրման մասին փաստաթղթերն այժմ քննարկվում են քաղաքապետարանում, այնտեղ այս գաղափարին դրական են արձագանքել»,- նշել է Իվանովը:

Նշվում է, որ հուշարձանը ծրագրվում է կանգնեցնել Նոր Մոսկվայում №2070 դպրոցի հարևանությամբ, որը հնարավոր է` շուտով Գևորգ Վարդանյանի անունը կրի:

Քանդակի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչովն է:

 

Մոսկվայում կկանգնեցնեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը