Լոնդոնի փողոցներից մեկն անվանակոչվել է Ֆրեդի Մերկուրիի պատվին
Լոնդոնի ծայրամասում փողոցներից մեկը վերանվանվել է Ֆրեդի Մերկուրիի պատվին:
Ինչպես հայտնում է CNN-ը, բրիտանական մայրաքաղաքի արևմտյան Ֆելթհեմ թաղամասի փողոցներից մեկն այժմ կոչվում է Freddie Mercury Close: Զանզիբարից Անգլիա տեղափոխվելով՝ երաժշտի ընտանիքը հաստատվել էր հենց այդ փողոցում:
Այնուամենայնիվ Մերկուրին (ի ծնե` Ֆարուք Բուլսարա) այդ փողոցում չի մեծացել: Նրանց ընտանիքը հիմնականում բնակվել է հարևանությամբ գտնվող 22 Gladstone Avenue հասցեում:
Փողոցի անվանափոխությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի՝ պատմական կապեր ունեցող վայրերի ոգեկոչման ծրագրի շրջանակներում:
Նախքան «Queen» ռոք խմբի հիմնադրումը՝ Ֆարուք Բուլսարան՝ որպես բեռնակիր, աշխատել է թաղամասի հարևանությամբ գտնվող «Հիթրոու» օդանավակայանում:










