Արքայազն Հարին Bon Jovi-ի հետ նոր երգ է ձայնագրել և վերստեղծել Abbey Road ալբոմի շապիկի լուսանկարը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Bon Jovi ռոք խմբի հետ վերստեղծել է Abbey Road ալբոմի շապիկը՝ բարեգործական սինգլի ձայնագրման համար, գրում է BBC-ն:
Abbey Road ստուդիայում, որտեղ 1960-ական թվականներին իր երգերը ձայնագրում էր The Beatles համաշխարհային հռչակ ունեցող խումբը, Հարին միացել է խմբի մենակատարին՝ Ջոն Բոն Ջովիին և նրա հետ ձայնագրել Unbroken երգը, որի տեսանյութը հրապարակվել է Sussexes Instagram օգտահաշվում:
Համագործակցության գաղափարը երաժիշտ Բոն Ջովիինն է, որի խոսքով՝ երգն ուղարկել է Հարիին և ի պատասխան՝ «շատ հաճելի նամակ ստացել»:
Ավելի ուշ նրանք խմբի երկու անդամների հետ վերստեղծել են Ջոնի, Փոլի, Ջորջի և Ռինգոյի հայտնի լուսանկարը:
Խմբի նոր սինգլի հասույթը կփոխանցվի արքայազն Հարիի հիմնած Invictus Games Foundation հիմնադրամին:


![]()

View this post on Instagram










