Թոմ Կրուզը և «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանող խումբը գտնվում են կարանտինի մեջ
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները, որոնք ընթանում են Վենետիկում, երկուշաբթի պետք է վերսկսեին, սակայն անժամկետ հետաձգվել են: Ինչպես հայտում է The Jerusalem Post-ը, հոլիվուդյան դերասան, ֆիլմի գլխավոր հերոս Թոմ Կրուզն ու նկարահանող խումբը կորոնավիրուսի պատճառով գտնվում են կարանտինի մեջ:
Լուրը հաստատել է բրիտանացի դերասան Սայմոն Փեգը: Հաստատել է նաև Paramount ընկերությունը: Նշվում է, որ կարանտինը կավարտվի մարտի 2-ին:
«Առաքելությունն անիրագործելի է 7»-ի պրեմիերան նախատեսված է 2021թ. հուլիսին: Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Քրիստոֆեր ՄքՔուորին է, որն աշխատելու է նաև ֆիլմի ութերորդ մասի վրա:
Հոլիվուդյան գերաստղ Թոմ Կրուզը կրկին կմարմնավորի Իթեն Հանթին: Նրա խաղընկերներն են լինելու Սայմոն Փեգը, որը չորրորդ անգամ կխաղա Բենջի Դանի դերը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, որը կրկին կներկայանա լրտես Իլզա Ֆաուստի կերպարում, ինչպես նաև ֆիլմաշարի համար միանգամայն նոր դեմքեր՝ Նիկոլաս Հոլթը, Հեյլի Էթվելը, Շի Ուիգհեմը, Փոմ Պլեմենտյեֆը:










