Ջոնի Դեփը կարող է կրկին Նավապետ Ջեքի կերպարով հանդես գալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասում

11:49 • 02.03.20

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը, հնարավոր է, Disney կինոընկերության «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասում կրկին Նավապետ Ջեք Ճնճղուկի դերում հանդես գա, հայտնում է Daily Mail պարբերականը: 

Կիրակի օրը հայտնի է դարձել, որ վերջերս Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ` Էմբեր Հերդի միջև դատական «բացահայտումներից» հետո, Disney կինոընկերության գործադիր տնօրինությունը «բարեխոսել» է 56-ամյա դերասանի վերադարձի համար:

2016 թվականին լուրեր էին տարածվել, որ Հերդի` ֆիզիկական բռնության կիրառման վերաբերյալ Դեփի դեմ հանրային մեղադրանքներից հետո, կինոընկերությունը փորձել է այլևս սերտ հարաբերությունների մեջ չլինել դերասանի հետ:

Դեփն առաջին անգամ լեգենդար Նավապետ Ջեք Ճնճղուկի դերում հանդես է եկել 2001 թվականին («Կարիբյան ծովի ծովահենները. Սև մարգարտի անեծքը»):

Disney ընկերությունը դեռևս հոկտեմբեր ամսին էր հայտնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումների ծրագրերի մասին: Նշվում է, որ սցենարի հեղինակներ կլինեն Թեդ Լիոթը և «Չեռնոբիլ» ֆիլմի սցենարիստ Քրեյգ Մեյզին:

Ներկայումս ֆիլմի բովանդակության մասին դեռ մանրամասներ չեն ներկայացվում:

 

Iconic: Depp first portrayed the role of Captain Jack Sparrow in Disney's 2001 film Pirates Of The Caribbean: The Curse Of The Black Pearl

Ջոնի Դեփը կարող է կրկին Նավապետ Ջեքի կերպարով հանդես գալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասում