Ավստրալիայի աստղաշատ երկնքի տեսանյութը հիացրել է հազարավոր օգտատերերի (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Ավստրալիայի աստղաշատ երկինքը պատկերող լուսանկարներից կազմված տեսանյութ, որը հիացրել է հազարավոր օգտատերերի, հայտնում է BBC կայքը:
Սթյուարտ Մաքեյ անունով լուսանկարիչը կրտսեր որդու հետ որոշել է մի գիշեր Ավստրիալայի հեռավոր ափերից մեկում անցկացնել: Քուինսլենդ նահանգի Ագնես Ուաթեր ափամերձ քաղաքում բնակվող տղամարդը երկրի հյուսիսային մաս հասնելու և այդ տեսարանին ականատես լինելու համար մեքենայով վեց ու կես ժամ ճանապարհ է կտրել:
Տեղ հասնելուն պես և լուսանկարչական սարքը եռոտանու վրա դնելով` հայր ու որդի սկսել են նկարել աստղաշատ երկինքն ու մոտ 400 լուսանկար են ստացել, որոնք մշակել ու իրար են միացրել տուն վերադառնաուց հետո:
Աշխարհի տարբեր երկրներ այցելած լուսանկարիչը, որը գիշերային երկնքին հետևելու սիրահար է, նշում է, որ Ավստրալիայի երկինքը տարբերվող է իր գույներով, աստղերի քանակով ու պարզապես խառը, սակայն զարմանահրաշ տեսարաններով:










