Բեն Սթիլերը հերքել է նոր «Ֆորսաժ»-ում նկարահանվելու մասին լուրերը

17:32 • 03.03.20

Հոլիվուդյան դերասան Բեն Սթիլերը Twitter սոցիալական կայքի իր էջում հերքել է «Ֆորսաժ» ֆիլմի իններորդ մասում նկարահանվելու մասին լուրերը:

«Իմ՝ «ֆորսաժային» լինելու մասին հայտարարությունները ուռճացված են: Ցավոք, դա ճիշտ չէ»,-  դիմել է դերասանը հետևորդներին:

Բացի այդ, Սթիլերը ֆիլմի մասնակիցներին հաջողություն է մաղթել հետագա նկարահանումների ընթացքում:

Նշվում է, որ «Ֆորսաժ 9» ֆիլմը նախատեսվում է թողարկել 2020 թվականի մայիսի 22-ին: Այն նկարահանել է Universal Pictures կինոստուդիան:

 

 

Բեն Սթիլերը հերքել է նոր «Ֆորսաժ»-ում նկարահանվելու մասին լուրերը