«Միաժամանակ մեկուկես միլիոն մարդ». BTS խմբի նոր տեսահոլովակը յութուբյան ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

15:15 • 03.03.20

Հանրահայտ հարավկորեական BTS խումբը YouTube սոցիալական կայքի Big Hit Labels ալիքում նոր ռեկորդ է սահմանել:

Նշվում է, որ խմբի նոր ալբոմից ON երգի տեսահոլովակի պրեմիերային միաժամանակ ավելի քան մեկուկես միլիոն մարդ է հետևել:

Տեսահոլովակի այս ցուցանիշն ամենաբարձրն է համարվում տվյալ յութուբյան ալիքի պատմության մեջ:

Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը ավելի քան 67 միլիոն դիտում է հավաքել:

 

«Միաժամանակ մեկուկես միլիոն մարդ». BTS խմբի նոր տեսահոլովակը յութուբյան ռեկորդ է սահմանել (տեսանյութ)