«Մուլանը յուրահատուկ փորձ է ինձ համար». Քրիստինա Ագիլերան «Մուլան» ֆիլմի համար ստեղծված նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Քրիստինա Ագիլերան համացանցում ներկայացրել է Disney ընկերության «Մուլան» ֆիլմի համար ստեղծված նոր Loyal brave true երգը: Ստեղծագործությունը ներառվել է ֆիլմի սաունդթրեքերի շարքում:
«Մուլանը յուրահատուկ փորձ է ինձ համար, իսկ ստեղծագործությունն այս պատմության հրաշալի շարունակությունն է»,- Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է աստղը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նիկի Կարոյի ֆիլմում հեռուստադիտողների կողմից արդեն սիրված հերոսներից շատերը չեն լինի` այդ թվում նաև վիշապ Մուշուն և Մուլանի տատիկը, որին փոխարինել են քրոջ հետ: Լրատվամիջոցների փոխանցմամբ` ֆիլմում չի լինի նաև գլխավոր հերոսուհու սիրեցյալը` Լի Շանգան:
«Միլան» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մարտի 26-ին:
Fighters! I have 2 songs, #LoyalBraveTrue & a reimagined version of #Reflection, on @Disney’s new live action film @DisneysMulan. #Mulan has been such a special part of my life & this is a beautiful continuation of the legacy. #LoyalBraveTrue is out now! https://t.co/31G1jItby3 pic.twitter.com/r916S2b3Gc
— Christina Aguilera (@xtina) March 6, 2020










