Հոլիվուդյան դերասան Ջարեդ Լետոն ԱՄՆ-ում ժայռամագլցման ժամանակ սայթաքել է և հրաշքով փրկվել
Ամերիկացի դերասան, երգիչ և Thirty Seconds to Mars ռոք խմբի մենակատար Ջարեդ Լետոն ընկել է ժայռից ԱՄՆ-ում լեռնամագլցման ժամանակ:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, դերասանը քիչ է մնացել մահանար՝ «Ռեդ Ռոք» կիրճում լեռնամագլցման ժամանակ: Միջադեպի մասին նա ինքն է գրել իր թվիթերյան էջում՝ լուսանկար և տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից:
48-ամյա Լետոն ժայռամագլցման է մեկնել փորձառու լեռնագնացի հետ, և նրա շնորհիվ էլ փրկվել է:
«Այսօր ես, քիչ էր մնում, մահանայի: Ընկել եմ Ալեքս Հոնոլդի հետ ժայռամագլցման ժամանակ: Նայեցի վերև, և մի քանի ակնթարթ հետո քարն արդեն քերել էր ճոպանը, և ես կախվեցի օդում՝ 180 մետր բարձրությամբ: Հիշում եմ՝ ինչպես էի ներքև նայում»,- ներկայացրել է Լետոն:










