Ֆրանսիայում մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղերից մեկը

17:42 • 09.03.20

Ֆրանսիայում 90 տարեկանում մահացել է դերասան Մաքս ֆոն Սյուդովը, հայտնում է Daily Mail պարբերականը։ 

«Խորը վշտով հայտնում ենք 2020 թվականի մարտի 8–ին Մաքս ֆոն Սյուդովի՝ կյանքից հեռանալու մասին»,– հայտարարել է դերասանի կինը՝ Քեթրին ֆոն Սյուդովը։

Նշվում է, որ դերասանը նկարահանվել է ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում:

Մաքս ֆոն Սյուդովը հայտնիություն է ձեռք բերել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Սատանա քշողը», «Հատուկ կարծիք», «Անիծվածների կղզի» ։

Նա աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորներ Ինգմար Բերգմանի, Յան Թրուելի, Մարտին Սկորսեզեի, Դևիդ Լինչի, Սթիվեն Սփիլբերգի, Վուդի Ալենի հետ։ Դերասանն ամբողջ կյանքի ընթացքում 150 դեր է կատարել։ Նա երկու  անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի է առաջադրվել։

Max von Sydow and his wife Catherine at the Emmys in Los Angeles in September 2016

Catherine Brelet (left) and Max von Sydow at the European Premiere of "Star Wars: The Force Awakens" in Leicester Square on December 16, 2015

A scene from the 1973 film The Exorcist, in which Max von Sydow played Lankester Merrin

Sam Jones and Max von Sydow, who has died aged 90, in the 1980s film Flash Gordon

The Swedish- French actor Max von Sydow and his wife, producer Catherine Brelet, at the Cannes Film Festival in 2016

Ֆրանսիայում մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղերից մեկը