Marvel-ը հրապարակել է «Սև այրի» ֆիլմի վերջնական թրեյլերը՝ Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ (տեսանյութ)

22:55 • 09.03.20

Ամերիկյան Marvel կինոստուդիան հրապարակել է «Սև այրի» ֆիլմի վերջնական թրեյլերը: Ինչպես ներկայացնում է gazeta.ru-ն, ֆիլմը նկարահանված է կոմիքսների նույնանուն հրատարակության հիման վրա և դառնալու է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 24-րդ մասը:

Ռեժիսոր Քեյթ Շորթլանդի ֆիլմում գլխավոր դերը կկատարի հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը՝ մարմնավորելով հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆին: Ֆիլմում նկարահանվել են նաև Ֆլորենս Փյուն, Դևիս Հարբորը և ուրիշներ:

Ժապավենի սյուժեն պատմում է իրադարձությունների մասին, որոնք նախորդել են Ռոմանոֆի՝ Վրիժառուների թիմում հայտնվելուն:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 24-ին:  

Marvel-ը հրապարակել է «Սև այրի» ֆիլմի վերջնական թրեյլերը՝ Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ (տեսանյութ)