Անջելինա Ջոլին բացահայտել է, որ իր երեխաներից երկուսը վիրահատության են ենթարկվել անցած տարի
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ իր վեց երեխաներից երկուսը վիրահատության են ենթարկվել անցյալ տարի:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ բացահայտումը Ջոլին արել է Կանանց միջազգային օրվան նվիրված հոդվածում, որը կիրակի հրապարակվել է Time հանդեսում: Ինչպես դերասանուհին գրել է, իր ավագ դուստրը՝ 15-ամյա Զահարան և իր կրտսեր դուստրերից մեկը (13-ամյա Շիլոն կամ 11-ամյա Վիվիենը) վիրահատվել են:
«Մալեֆիսենտայի» 44-ամյա դերակատարուհին շատ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ կրտսեր դուստրը գոտկատեղի հետ կապված խնդիր է ունեցել:
Դերասանուհին շեշտել է, որ իրեն մեծապես տպավորել է այն, թե ինչպես է ընտանիքը միավորվել ցավալի ժամանակաշրջանում: Աղբյուրը նկատում է, որ Ջոլին ոչ մի խոսք չի նշել նախկին ամուսնու և երեխաների հոր՝ Բրեդ Փիթի մասին:










