«Ամեն կերպ փորձել ենք ֆիլմում չանդրադառնալ Թրամփին». Դենիել Քրեյգը պատմել է, որ Բոնդի մասին նոր ֆիլմում խոսվում է նաև քաղաքականությունից (լուսանկարներ)

16:39 • 10.03.20

Հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը հայտնվել է GQ ամսագրի ապրիլյան համարի շապիկին: Հեղինակավոր ամսագրին տված հարցազրույցում դերասանը մանրամասներ է ներկայացրել Ջեյմս Բոնդի նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի մասին՝ ակնարկելով, որ քաղաքականությունը նույնպես տեղ ունի ֆիլմում:

«Ամեն կերպ փորձել ենք ֆիլմում չանդրադառնալ Թրամփին: Բայց, իհարկե, քաղաքականությունը առկա է. լինի Թրամփը, թե «Բրեքզիթ»-ը, թե Ռուսաստանի միջամտությունը ընտրություններին և այլն»,- ասել է դերասանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի պրեմիերան կորոնավիրուսի բռնկման ֆոնին գարնանից հետաձգվել է մինչև 2020թ. նոյեմբերը:  

«MGM, Universal ընկերությունները և ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բարբարա Բրոկոլին հայտարարել են, որ, ուսումնասիրելով կինովարձույթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, որոշել են հետաձգել ֆիլմի պրեմիերան մինչև 2020թ. նոյեմբեր»,- ասվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան հայտարարությունում:

Ինչպես նշվում է, բրիտանական հետախուզության հայտնի գործակալի մասին պատմող ֆիլմի 25-րդ մասը Մեծ Բրիտանիայում էկրան կբարձրանա նոյեմբերի 12-ին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 25-ին:

 

Image result for Daniel Craig trumpImage result for Daniel Craig gq 2020Image result for Daniel Craig gq 2020Image result for Daniel Craig gq 2020Image result for Daniel Craig gq 2020Image result for Daniel Craig gq 2020Image result for Daniel Craig gq 2020Image may contain Clothing Apparel Coat Suit Overcoat Daniel Craig Human Person Tuxedo Blazer and JacketImage may contain Couch Furniture Human Person Hardwood and Wood

«Ամեն կերպ փորձել ենք ֆիլմում չանդրադառնալ Թրամփին». Դենիել Քրեյգը պատմել է, որ Բոնդի մասին նոր ֆիլմում խոսվում է նաև քաղաքականությունից (լուսանկարներ)