Հանրային խորհուրդն անիմաստ է դարձել, ասացի՝ առողջապահության ոլորտում խնդիրներ ունենք, բայց ոչ մի արձագանք․ ԱՆ պաշտոնյա
Հանրային խորհուրդը դարձել է անիմաստ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պողոսյանը։
Նա նշել է, որ նամակ է ուղարկել ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանին, սակայն «ձեն ձուն չկա»
«Ասացի, որ առողջապահական ոլորտում ունենք խնդիրներ և պետք է խորհրդի համապատասխան հանձնաժողովը իր առաջարկները տա։ Ծխախոտ, ապահովագրություն, ծննդատներ, կորոնավիրուս։ Ոչ մի արձագանք»,-գրել է նա։
ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդականը նշել է, որ այդպես շարունակելու դեպքում ազնիվ կլինի, որ Սաֆարյանը հրաժարվի պաշտոնից՝ այն զիջելով ավելի ակտիվ ու պատասխանատու անձի։










