Մերձավոր Արևելքի 4 երկրում Pixar-ի նոր մուլտֆիլմն արգելվել է միասեռական կերպարի պատճառով

16:16 • 10.03.20

Ամերիկյան Pixar ընկերությունը օրերս ներկայացրել էր իր նոր՝ «Դեպի առաջ» անիմացիոն ֆիլմը, որի ցուցադրությունը, սակայն, արգելվել է Մերձավոր Արևելքի չորս երկրներում՝ Քուվեյթում, Օմանում, Քաթարում և Սաուդյան Արաբիայում. պատճառը ֆիլմում միասեռական կերպարի առկայությունն է, գրում է BBC-ն:

Ոստիկանության աշխատակից Սպեկտերը, որին հնչյունավորում է Լենա Ուեյթը, Disney-Pixar-ի առաջին միասեռական կերպարն է:

Աղբյուրը գրում է, որ մուլտֆիլմը ցուցադրվեու է Մերձավոր Արևելքի այլ երկրներում՝ Բահրեյնում, Լիբանանում և Եգիպտոսում:

Deadline-ի հաղորդմամբ ՝ Ռուսաստանն, իր հերթին, գրաքննության է ենթարկել Սփեկտերի մասնակցությամբ տեսարանը՝ խուսափելով մուլտֆիլմում երկրորդական կերպար հանդիսացող Սպեկտերի սեռի հիշատակումից:

Նախագծի ռեժիսորը Դեն Սկենլոն է։ Գլխավոր դերերը հնչյունավորում են Թոմ Հոլանդը և Քրիս Փրեթը։ Ֆիլմը վարձույթի է հանվել 2020 թվականի մարտի 6-ին։

Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում կախարդական աշխարհում, որտեղ բնակվում են էլֆեր, թրոլներ, կենտավրոսներ և այլ արարածներ։ Մի ժամանակ նրանց աշխարհը լի էր կախարդանքով, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է, և հիմա արարածներն ապրում են սովորական կյանքով։ Երկու էլֆ եղբայրների` Իեն և Բարլի Լայթֆութների մայրիկը կախարդական գավազան է տալիս նրանց, որի օգնությամբ նրանք կարողանում են վերադարձնել իրենց հորը և սկսում են ճամփորդել տարօրինակ վայրերով, որպեսզի կարողանան վայելել իրենց հոր ներկայությունը։ Եվ այդ ճանապարհորդության ընթացքում նրանք պարզում են նաև, թե ուր է կորել իրենց երկրի կախարդանքը:

Image result for tom holland and chris pratt onward premiere

Image result for tom holland and chris pratt onward premiere

Image result for tom holland and chris pratt onward premiere

Image result for tom holland and chris pratt onward premiere

Onward

Image result for tom holland and chris pratt onward premiere

 

Մերձավոր Արևելքի 4 երկրում Pixar-ի նոր մուլտֆիլմն արգելվել է միասեռական կերպարի պատճառով