Ռեփեր Մորգենշտերնը հիվանդանոցում է հայտնվել  

20:58 • 10.03.20

Ռուս ռեփեր Մորգենշտերնը (իրական անունը՝ Ալիշեր Տագիրովիչ Մորգենշտերն) հայտնել է, որ հիվանդանոցում է գտնվում։

Ինչպես փոխանցում է РИА Новости–ն, երաժիշտն ինստագրամյան հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ իր մոտ նշիկաբորբ (անգինա) է ախտորոշվել։ Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ հակաբիոտիկներ է ընդունում հիվանդության պատճառով։

Նրա խոսքով, հիվանդությունը բարդացել է՝ համերգները չդադարեցնելու մասին որոշման հետևանքով։ Մորգենշտերնը հավելել է, որ իրեն խորհուրդ են տվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել, ինչի պատճառով ստիպված է լինելու հետաձգել մի քանի քաղաքներում նախատեսված համերգները։