Ryanair-ը ժամանակավորապես կդադարեցնի ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ
Ryanair ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ, տեղեկացնում է metro.com կայքը:
Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ միջազգային չվերթները կչեղարկվեն մարտի 13-ի կեսգիշերից մինչև ապրիլի 8-ի կեսգիշեր: Ավիաընկերությունը տեղեկացրել է նաև, որ այս շաբաթ Մեծ Բրիտանիա վերադառնալ ցանկացողները կարող են անվճար փոխել իրենց տոմսը մինչև մարտի 13-ի թռիչքները:
Իտալիայի տարածքում ներքին չվերթները կչեղարկվեն վաղը կեսգիշերից մինչև ապրիլի 8-ի կեսգիշեր:
Այն ուղևորները, որոնք չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողանա ուղևորվել, կկարողանան ընտրել կանխիկ փոխհատուցման և կրեդիտ քարտի միջև: Քարտը նրանք կկարողանան օգտագործել Ryanair-ի թռիչքների համար հաջորդ 12 ամիսներին:
Ավիաընկերությունում ավելացրել են նաև, որ իրավիճակը անընդհատ փոխվում է, և բոլոր գրանցված ուղևորները իրավիճակի վերաբերյալ էլեկտրոնային նամակներ են ստանում:
worldometers.info կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ այս պահին ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 116 000 դեպք, որից 10 000–ը՝ Իտալիայում։ Երկրի տարածքում վիրուսից մահացածների թիվը 463 է։ Հայտնի է, որ երկրի իշխանությունները երկրով մեկ կարանտին են հայտարարել:










