Սյունիքի մարզպետարանում մեկ տարում ստացել են 287.000 դոլար պարգևավճար. Yerkir.am

18:34 • 10.03.20

Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի 2019 թ. պարգևատրման ֆոնդը կազմել է 89117.9 հազ. դրամ, իսկ խնայված ֆոնդից պարգևավճարների չափը 2018 թ. դեկտեմբեր ամսին կազմել է 18852.9 հազ. դրամ, 2019 թ.՝ 47781.0 հազ. դրամ:

Աղբյուրը նշում է՝ քանի որ պարգևատրման այլ հոդվածի կամ ֆոնդի մասին չկա հիշատակում՝  պատասխանից ենթադրելի է, որ 2018 թ. պարգևավճարները գոյացել են միայն խնայված միջոցներից՝ կազմելով 18.852.900 դրամ, իսկ ահա 2019 թ., Արարատի և Լոռու մարզպետարանների օրինակով, պարգևավճարների թիվը կտրուկ ավելացվել է լրացուցիչ եղանակով, այս պարագայում՝ ««տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրի 11001 միջոցառման շրջանակում», նշված «խնայված միջոցներին» (47.781.000 դրամին) գումարելով ևս 89.117.900 դրամ: 

Նամակում նշված է նաև, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգևավճար չի ստացել: Հետևաբար՝ եթե Հունան Պողոսյանը խնայված ֆոնդից չի ստացել, փոխարենը ստացել է պարգևատրման՝ շուրջ երկու անգամ ավելի մեծ ֆոնդից, ապա ո՞րն է տարբերությունը:

Նշենք, որ համապատասխանաբար՝ 133, 133 և 138 աշխատակիցներ ունեցող Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններում 2019 թ. վճարվել է համապատասխանաբար՝ 245.000 $, 308.000 $ և 287.000 $ պարգևավճարներ. աշխատակիցների գրեթե միևնույն թվով պետական հիմնարկներում պարգևավճարների անտրամաբանական տարբեր թվեր:

Ըստ աղբյուրի՝ նամակում գործածվող «խնայված ֆոնդ» եզրույթը ևս մոլորեցնող է. ըստ էության՝ այդ «խնայված» գումարները գոյացել են ծրագրերի չիրականացումից կամ թերի/կիսատ  իրականացումից, և այդ գումարները պետական բյուջե հետ վերադարձի

Արդյունքում Սյունիքի մարզպետարանում պարգևավճարի տեսքով 2018 թ. վճարվել է ընդամենը 18.852.900 դրամ (շուրջ 39.500 $), իսկ նոր իշխանությունների օրոք հաստատված բյուջեով 2019 թ. «խնայված» 47.781.000 դրամ-պարգևավճարին ավելացվել է ևս 89.117.900 դրամ, ինչի արդյունքում 2019 թ. Սյունիքի մարզպետարանում տրվել է շուրջ 136.900.000 (287.000 $) դրամ պարգևավճար: