Թրամփը Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա չի մեկնի. Կրեմլ

17:03 • 10.03.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ստացել է Հաղթանակի կապակցությամբ մայիսի 9-ի զորահանդեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չմասնակցելու մասին տեղեկությունը: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

«Մենք դիվանագիտական ճանապարհներով տեղեկացել ենք, որ նախագահը չի գալու»,- տեղեկացրել է Պեսկովը լրագրողներին:

Կրեմլի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ դեռևս տեղեկություն չկա տոնակատարությանն ԱՄՆ-ի ներկայացուցչության մասին: