«Այս քաղաքացին, փաստորեն, ստել էր». Արսեն Բաբայանը՝ նախօրեի ֆեյսբուքյան այն գրառման մասին, ըստ որի՝ թոշակառուներին 5000-ական դրամ են առաջարկում քվեարկությանը չմասնակցելու համար

19:02 • 11.03.20

Իրավապաշտպան, սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանի այն գրառմանը, որով վերջինս հայտնում էր, որ Երևանի հարավ-արևմտյան թաղամասում «Ոչ»-ի քարոզչության կողմը թիրախավորել է թոշակառուներին և նրանց 5000-ական դրամ են առաջարկում՝ հանրաքվեին չմասնակցելու համար:

Արսեն բաբայանը գրել է. «Դատախազությունից հայտնեցին, որ այս տեղեկությունը ստուգվել է և պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում:

Այս քաղաքացին, փաստորեն, ստել էր»: