Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

23:46 • 11.03.20

Մարտի 11-ին, ժամը 19:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դիմաց: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 22:20-ին: Մոտ 1100 քմ անտառմիջյան տարածքում այրվել են 5 կոճղ և թափված տերևներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղի 7աշխատակից: