Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հանձնարարել է Վրաստանի հետ պետական սահմանը փակելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել կորոնավիրուսի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի կառավարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Բգանբան հանձնարարել էր Ռուսաստանի և Վրաստանի հետ սահմանին ջերմային տեսախցիկներ տեղադրել, ինչպես նաև շարժական բուժկետեր հիմնել՝ «ոչ առողջ մարդու մուտքն Աբխազիայի տարածք կանխելու նպատակով»:
Բացի այդ, երկրի ԱԳՆ-ն ժամանակավորապես սահմանափակել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումն արտասահմանցիներին:
Նշվում է նաև, որ մարտի 19-ին կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր կներմուծվեն Աբխազիա:










